Կամիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ՝ վերամիավորվելով իրենց ընտանիքներին: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Հայկ Մագոյան