Հասարակություն

Թուրքիայի հետ սահմանը բացելուց Շիրակի մարզում տուրիզմը կարող է զարգանալ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավոր ազդեցությանը։

«Երբ բացվեց, բերեք այդ ժամանակ խոսենք: Ես կանխատեսում չանեմ, բայց առանց սահմանի բացման էլ մեր մարզում տուրիզմի զարգացման հետ կապված շատ լավ վիճակ է: Գյումրին ծաղկուն վիճակում է»,- ասել է նա։ 

Հարցին` կանխատեսում եք, որ Թուրքիայի հետ սահմանը բացելուց արդյո՞ք ավելի կզարգանա տուրիզմը՝ մարզպետը դրական է պատասխանել․ «Միանշանակ»:

«Բերեք ես չասեմ կողմ եմ, թե դեմ, երբ զարգացումներն ընթանան, արդյունքներից պետք է գոհ լինենք, կողմ կամ դեմ լինենք»,– նշել է նա: