Հասարակություն

«Կարևորում եմ մարզային բժշկական կենտրոնների հագեցվածությունն ու համաչափ զարգացումը»․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Սպիտակի բժշկական կենտրոն, մասնակցել համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը, ծանոթացել նորոգված վերակենդանացման բաժանմունքի հնարավորություններին։

Կարևորում եմ մարզային բժշկական կենտրոնների հագեցվածությունն ու համաչափ զարգացումը։ Այսուհետ տարածաշրջանի բնակիչները, առանց ավելորդ գումար ու ժամանակ ծախսելու, կարող են որակյալ բուժծառայություն ստանալ տեղում»: