Հասարակություն

Ուժեղ քամիների հետևանքով Գեղարքունիքի մի քանի գյուղ հոսանքազրկվել է

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։

Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ այդ բնակավայրերի դպրոցներում կասեցվել է դասապրոցեսը։

Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։