Հասարակություն

Սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին արևմտյան է` 5-7 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով, փետրվարի 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերն սպասվում են տեղումներ։ Փետրվարի 24-ի ցերեկը, 25-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։