Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է
Հասարակություն
25 Փետրվարի, 20:42
2022 թվականին Հայաստանում 7000-ով աճել է հանցագործությունների թիվը։ Ըստ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ անցած տարի երկրում գրանցվել է 37․612 հանցագործություն, իսկ 2021-ին այդ թիվը կազմում էր 30․245։
Radar Armenia-ն ներկայացնում է անցած տարի գրանցված հանցագործությունների թվային պատկերն՝ ըստ հանցագործության ծանրության։
Եվ այսպես՝
2022թ. 2021թ.
ոչ մեծ ծանրության՝ 20․450 16․520
միջին ծանրության՝ 11․183 8․912
ծանր՝ 5․092 4․463
առանձնապես ծանր՝ 880 350
Հատկանշական է, որ 2021 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը շուրջ 500-ով պակաս է եղել՝ կազմելով 350 դեպք։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում