Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ 

Քամին արևմտյան է` 4-6 մ/վ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ, փետրվարի 23-ին` 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ: