Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

Բացահայտվել է ընտանեկան բռնության 6 դեպք

Հասարակություն

21 Փետրվարի, 18:20

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կողոպուտի, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ինքնիրավչության ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը