Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կրկին ընդմիջվեց

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կրկին ընդմիջվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր ընդմիջվել է։ Խնդիրը թարգմանիչ ներգրավելու հետ է։

Այսօրվա նիստին ներկայացած թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը, ի տարբերություն նախորդ թարգմանչի, ուներ լեզվաբանի որակավորումը հաստատող փաստաթուղթ, սակայն չուներ թարգմանչի որակավորում։  Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, թե անձը որպես թարգման կարող է ներգրավվել միայն այն դեպքում, երբ որ ունի թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթեր, այլ կերպ նա չի կարող հանդես գալ որպես թարգմանիչ։ 

Սակայն մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հակադարձեց՝ ասելով, թե անձը պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են օտար լեզվի իմացությունը, սակայն քրեական դատավարության օրենսգիրքը թարգմանչի համապատասխան լիցենզիա ունենալու դրույթ չի պարունակում, և լեզվաբանի որակավորումը բավարար է։

Դատական նիստն ընդմիջվել է։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ փողերի լվացման մեջ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական