Հասարակություն

Ավանեսյանը կարևորել է բարեգործական և զարգացման ծրագրերի շարունակականությունը

Ավանեսյանը կարևորել է բարեգործական և զարգացման ծրագրերի շարունակականությունը

Առողջապահության նախարարության և «Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող բժշկական, կրթական և սոցիակալան համատեղ ծրագրերի արդյունքում մարզերի 80-ից ավելի բուժաշխատող վերապատրաստվել է: Վերապատրաստվում են նաև ռազմական բժիշկները, կազմակերպվում են առաջին բժշկական օգնություն դասընթացներ:

Բացի այդ, 600-ից ավելի պրենատալ սքրինինգ է իրականացվել մարզերում` բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով: Այս պահին սքրինիգներ են իրականացվում Գյումրիում: Նախատեսվում է ծրագիրը շարունակել բոլոր մարզերում:

Նախատեսվում է մանկական պալիատիվ բուժօգնության կազմակերպման մեջ ներգրավել հոգեբանների և սոցիալական աշխատողների: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է բարեգործական և զարգացման ծրագրերի շարունակականությունը: Քննարկվել են առկա խնդիրների հաղթահարման ուղիները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական