Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

ՀՀ գլխավոր դատախազը և ՌԴ դեսպանը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող հարցեր

Հասարակություն

21 Փետրվարի, 21:29

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և դեսպանատան պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու վերը նշված ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելուն: 

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից:   

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը