Հասարակություն

Փաստաբանների ծեծի միջադեպի մասնակից ոստիկաններն ազատվել են աշխատանքից

Փաստաբանների ծեծի միջադեպի մասնակից ոստիկաններն ազատվել են աշխատանքից

Փաստաբանների ծեծի միջադեպի կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ներկայումս ազատվել են զբաղեցրած պաշտոններից. այս մասին տեղեկացրել է փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։

«Փաստաբանների պալատը ողջունում է Ներքին գործերի նախարարությանը կողմից ձեռնարկված միջոցները, որոնք ուղղված են ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովմանը»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական