ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ այս տարի մեր երկրում կանցկացվի կանանց դերին նվիրված միջազգային համաժողով։
«Մյունխենում հանդիպեցի «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ: Այս տարի մեր երկրում կանցկացվի «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային համաժողով»,- այս մասին Աննա Հակոբյանը գրել է իր «Ֆեյսբուքի» էջում։