Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքների մասնակցած հայ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեք հոգու. այս մասին պատմել են փրկարարները՝ Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանի խոսքով. «Լայնածավալ որոնողական, այդ թվում՝ կինոլոգիական աշխատանքների ընթացքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերվել զոհերի քսան մարմիններ։ Հալեպում հայ փրկարարները տեղի հայ համայնքի համար նաեւ ուսուցողական դաս են անցկացրել՝ ինչպես գործել երկրաշարժի դեպքում»։
Ըստ Աղրամանյանի՝ Թուրքիայում իրենց նկատմամբ վերաբերմունքը շատ լավ էր. «Շատ լավ էին վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել էին ու աջակցում էինք, օգնում։ Օդանավից իջնելուց առաջին իսկ վայրկյանից միայն երախտիքի և շնորհակալության խոսքեր էին հնչում»։