Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Շենգավիթ» բկ «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բացմանը:

Նախարարը նշել է, որ կենտրոնի բացումը նոր ձեռքբերում է ախտորոշումների ոլորտում։ Նա կարևորել է նոր տեխնոլոգիաների կիրառումը մեր երկրում` փորձառու մասնագետների կողմից: