Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանորցում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ ՊՆ շենքի մոտ` պահանջելով նախաքննության մասին ամբողջական տեղեկություններ և արդար քննություն։
Կառավարությունում ընդունել են բողոքի ակցիա իրականացնող ծնողներին: Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար:
Հիշեցնենք՝ հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։