ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սյունիք կատարած այցի շրջանակներում ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակարար Արմեն Հակոբջանյանի և ՏԻՄ-ի այլ գործընկերների հետ այսօր այցելեցինք Սիսիան համայնքի Դարբաս բնակավայր, որտեղ հետևեցինք պետական ծրագրով ամբողջովին նոր կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին։
Դպրոցը մոդուլային է և նախատեսված է 100 աշակերտի համար, անենալու է ընդարձակ դասարաններ, մարզադահլիճ, սեփական արևային ֆոտովոլտային էլեկտրակայան և ջերմոց։ Ըստ շինարարների այն շահագործման կհանձնվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Նման հաստատությունները շատ կարևոր են մեր գյուղական համայնքները շեն պահելու համար և կառավարությունը ջանք և ֆինանսական միջոցներ չի խնայում այդ ուղղությամբ աշխատանքների համար։
Կառավարության գործող ծրագրով կառուցվելու, վերակառուցվելու և հիմնանորոգվելու են 300 դպրոց և 500 մանկապարտեզ»։