Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

Անտառային փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի պահակակետում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Հասարակություն

18 Փետրվարի, 11:41

Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Անտառային 134 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի պահակակետում տղամարդու դի կա։  Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:


Ոստիկանները նշված պահակակետում, աթոռի վրա հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների կապալառուն «ՀԱՅՍ» ՍՊԸ-ն է, տեխնիակական հսկողությունը դրված է «ՍԱՍՈՒՆ ԹՐԱՍՏ» ՍՊԸ-ի վրա, հեղինակային հսկողությունը դրված է «ՍԱՓ» ՍՊԸ-ի

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը