Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Երևանում երկու երիտասարդ 58–ամյա կնոջ տնից գողացել են 45 000 դրամ (տեսանյութ)

Հասարակություն

18 Փետրվարի, 13:10

Անցած տարվա դեկտեմբերի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և մտել էին 58-ամյա մի կնոջ տուն, գողացել 45 000 դրամ և շինարարական գործիքներ՝ պատճառելով մոտ 160.000 դրամի վնաս: Բնակարանը Նանսեսնի փողոցում էր։ 

Նոր Նորքի քրեական հետախույզների՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումներն օրեր տևեցին և, ի վերջո, արդյունք տվին։ Պարզվեց կասկածվողների ինքնությունը։

26 և 21 տարեկան երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչ են, փետրվարի 10-ին հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմին:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը