Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Աշտարակի քրեական հետախույզների պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ (տեսանյութ)

Հասարակություն

18 Փետրվարի, 16:41

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։

Նրանք նախ Աշտարակի Նարեկացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացված հետքերով գլանակ:

Ձերբակալվածը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ պատրաստված կանեփի վայրաճ թփերից:

Մյուս բացահայտումն Աշտարակի քրեական հետախույզներն արձանագրել են փետրվարի 16-ին։ Նրանք Կարբի համայնքում ձերբակալել են Արմավիրի մարզի մի բնակչի։

Բաժնում նա խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ ու մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում թմրամիջոց է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը