Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել են փամփուշտներ, նռնակներ, ինքնաձիգ

Հասարակություն

18 Փետրվարի, 22:04

Փետրվարի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պարեկները հերթական անգամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում հայտնաբերել են զենք-զինամթերք:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարակները օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիում տեղադրված աղբամանի մոտ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ :Պարեկները սահմանազատել են տարածքը և ահազանգով ժամանել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները:

Նշված տոպրակում հայտնաբերվել են 1 հատ ԱԿ-74 տիպի ինքնաձիգ, հարյուրից ավելի անհայտ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ ինքնաձիքի փամփշտատուփ, 4 հատ նռնակ և 1 հատ նռնակի պայթուցիչ: Դեպքի փաստով «Զվարթնոց» քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը