Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

Հասարակություն

17 Փետրվարի, 17:15

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ և ազատվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ նախագահի մեկ էլ հրամանագրով Ալբերտ Բաղդասրյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը