Հասարակություն

Շուրջ 1 տարվա օպերատիվ-հետախուզական միջոցառումներից արդյունքում համակարգչով հափշտակություններ կատարողը հայտնաբերվել է

Շուրջ 1 տարվա օպերատիվ-հետախուզական միջոցառումներից արդյունքում համակարգչով հափշտակություններ կատարողը հայտնաբերվել է

2022 թվականի փետրվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահներին հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է արել։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա իր բանկային քարտի հաշվին ունեցել է 998 հազար դրամ և, օգտվելով բանկի ծրագրային ապահովման համակարգի վրիպակից, 998 հազար դրամը 29 անգամ փոխանցել է իր հիմնադրած ընկերության հաշվեհամարին, այնուհետև կանխիկացրել է։

Քրեական ոստիկանության ծառայողների շուրջ 1 տարի տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական