Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Սուրեն Պապիկյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հետևել կուրսանտների դասապրոցեսին

Հասարակություն

17 Փետրվարի, 17:10

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների դասապրոցեսին։

Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով
հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև ընթացող վերանորոգման աշխատանքներին։

Զրուցելով ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ և քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, Սուրեն Պապիկյանը նշել է, որ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմական կրթությունն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ արդեն իսկ ներդրվել են նոր ծրագրեր և բարեփոխումները լինելու են շարունակական։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը