Հասարակություն

Անիի կամրջի վերակառուցման էսքիզային առաջարկը պատրաստ է. Ալֆրեդ Քոչարյան

Անիի կամրջի վերակառուցման էսքիզային առաջարկը պատրաստ է. Ալֆրեդ Քոչարյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում  պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն, անդրադառնալով այդ հանգամանքին, ասաց. «Հաշվի առնելով կամրջի պատմական բացառիկ արժեքը և դրա վերականգնման կարևորությունը՝ այսօր պատրաստ է պատմական հուշարձանի վերակառուցման էսքիզային առաջարկը։ Կամուրջը ընդգրկված է Հայաստանի հուշարձանների ցանկում։  Ինչպես ասաց ՀՀ վարչապետը, հույս ունենք, որ համագործակցության արդյունքում կկարողանանք վերականգնել այն»։

Նշենք՝ 2016 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է իր համաշխարհային ժառանգության ցուցակում։ Կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում, որը քաղաքի ճարտարապետական գլուխգործոցներից է։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական