Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 18 ℃

Рус Eng

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցումը

Հասարակություն

16 Փետրվարի, 19:54

Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքի (դրոն) միջոցով ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7,55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41,49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։ Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում