Հասարակություն

Ընդունվել են առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոններ

Ընդունվել են առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությանը։

Առողջապահության նախարարությունը ԵԽ-ի հետ ծրագրերի իրականացման գործում համագործակցող հիմնական դերակատարներից է։

Հայաստանի հետ Եվրոպայի Խորհրդի 2019-2022 թվականների համագործակցության հիմնական ձեռքբերումներին և առաջընթացի ուղիներին նվիրված քննարկմանը Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին։

Նախարարի խոսքով՝ ծրագիրը նպաստել է բժշկական օգնության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պահպանմանը։ Արդյունքում՝ ընդունվել են առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոնները, հաստատվել է Էթիկայի հանձնաժողովների մասին նախարարի հրամանը, մշակվել է առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոնների էլեկտրոնային դասընթացը, որին մասնակցել է 5 հազարից ավելի բուժաշխատող, աշխատակազմներն ուժեղացրել են իրավունքի և բիոէթիկայի իրենց կարողությունները, հետազոտական էթիկայի հանձնաժողովները ընդլայնել են իրենց կարողությունները և այլն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական