Հասարակություն

Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ

Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախաձեռնությունը միտված է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև ոստիկանական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն: