Արմավիրում դադարեցվել է ավազի ապօրինի դուրսբերումը. ԲԸՏՄ
Հասարակություն
16 Փետրվարի, 18:28
Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
Ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար։
