Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան -1 ℃

Рус Eng

Արմավիրում թմրանյութ իրացրած անձինք կալանավորվել են

Հասարակություն

16 Փետրվարի, 14:26

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում նրանք Արմավիրի Արարատյան փողոցում ձերբակալել են 23-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։

Ըստ արմավիրցու՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդը 4 փաթեթ թմրամիջոց էր գնել մի համաքաղաքացուց։ Նա Արմավիրի Ջիվանու փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ 59-ամյա տղամարդու մոտ կաթուցիչ ու 17 գրամից ավելի մարիխուանա և հաշիշ կային, տան խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա էլ, իրացնելու նպատակով, թմրամիջոցը գնել էր Արմավիրի Ալաշկերտ գյուղի մի բնակչից։ 60-ամյա ալաշկերտցին ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա տնամերձ հողամասում հայտնաբերվեցին շուրջ 7 կգ կանեփի չորացված բույսեր, իսկ թոնրատանը՝ կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59 և 60 տարեկան տղամարդիկ կալանավորվել են։Նշանակվել են փորձաքննություններ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում