Հասարակություն

Գյուղատնտեսությանը պետք է նայել որպես բիզնես

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտեցմամբ՝ գյուղատնտեսությանը պետք է նայել որպես բիզնես։

«Եթե որպես բիզնես նայի դրա հիմնողը, նա պետք է հաշվի ծախսերն ու եկամուտը, և եթե ձեռք չի տալիս, չպիտի անի։ Եթե փորձեն այդ ոլորտին ոչ թե որպես բիզնես, այլ սոցիալական պրոյեկտ նայել, երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չի լինի»,- մանրամասնել է նախարարը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ դժգոհություններին։

Հարցին՝ շատերը չունեն այդ տրամաբանությունը, այդ դեպքում պետությունն ինչպե՞ս է աշխատում այդ մտայնությունն արմատավորելու համար, նախարարն ասել է. «Աշխատում ենք, շատ ենք շփվում մարդկանց հետ, հանրային մեր խոսքում խոսում ենք դրա մասին»։

Քերոբյանը նշեց, որ ինքը հաճախ է այցելում գյուղեր։