Հասարակություն

«Մեզ մոտ որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի». վարչապետ

«Մեզ մոտ որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի». վարչապետ

Կառավարությունն ավելի քան 17 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առիթ է ունեցել անցնելու Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով, որտեղ մի հատվածը վերջնական վիճակում է: Ըստ նրա՝  կարծես թե առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ է ստացվել. «Հայաստանում երբեք այդպիսի որակի և ստանդարտի ճանապարհ չի եղել, ինչը շատ կարևոր նորություն է: Նաև չափազանց կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհներում էլ ենք ուզում մոտենալ նոր ստանդարտի: Վերջերս առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով անցնել, և իսկապես, այս բոլոր ճանապարհները մեզ համար Հայաստանը կարծես նորովի հայտնաբերելու միջոց են»,- ասել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է թունելների լուսավորությանը, վարչապետի կարծիքով՝ թեև դրանցում լուսավորման ու վերականգնման որոշ աշխատանքներ արվել են, բայց ընդհանուր տեսքը «միջնադարյան վիճակ» է հիշեցնում. «Պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի, Ծովագյուղի ու Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի։ Այլ երկրներում որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ» ես ընկնում, իսկ մեզ մոտ որ մտնում ես, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական