Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -2 ℃

Рус Eng

Սյունիքում 4խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

Հասարակություն

16 Փետրվարի, 14:13

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր։

Գորիսի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ստուգել են փայտանյութով բարձված 2 թեթև մարդատար մեքենա՝ հայտնաբերելով ընդհանուր 2 խմ փայտանյութ։ Վարորդները բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։ Ընդ որում, մեքենաները եղել են առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխզննման, վարորդներից մեկն էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Կապանի համայնքային ոստիկաններն էլ ստուգել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար՝ հայտնաբերելով մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ, ինչի կապակցությամբ վարորդը ներկայացրել է ժամկետանց փաստաթուղթ։  Երեք դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը