Միջազգային հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձի. հարուցվել է քրեական հետապնդում։
Հայկ Մագոյան