Հասարակություն

Բացահայտվել է 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ֆիզիկական ներգործության և խոշտանգման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: