Հասարակություն

«Կարևոր է քննարկել հիվանդանոցային ծառայությունների վերականգնման խնդիրները». Շիրակի մարզպետ

«Կարևոր է քննարկել հիվանդանոցային ծառայությունների վերականգնման խնդիրները». Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այսօր այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։ Պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է հիվանդանոցի՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախորդ տարվա դեկտեմբերից ստացիոնար ծառայությունների դադարեցման խնդրին։ Այժմ «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը միայն պոլիկլինիկական ծառայություններ է մատուցում։

«Անցած տասնամյակներին Աշոցքի հիվանդանոցում բուժում են ստացել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մարզի ու Ջավախքի բնակիչները: Վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքների գործունեությունը խիստ կարևոր էր մեր ազգաբնակչության համար և այժմ մեզ համար շատ կարևոր է համատեղ ջանքերով քննարկել հաստատության հիվանդանոցային ծառայությունների վերականգնման խնդիրն ու գտնել լուծման ուղիներ»,- նշել է Շիրակի մարզպետը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նոր հանդիպում կազմակերպելու և առավել ընդգրկուն մասնագիտական աշխատանքային կազմով քննարկելու հարցը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական