Հասարակություն

Վթարի է ենթարկվել ՊՎԾ պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանը

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ճանապարհահատվածում բախվել են 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանցից մեկը ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանն է։