Հասարակություն

Վրաստանում դպրոցի հայկական բաժնի ղեկավարն արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալի

Վրաստանում դպրոցի հայկական բաժնի ղեկավարն արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալի

Փետրվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի Մառնեուլի շրջանի Ծերեթելի գյուղի հանրային դպրոց՝ երիտասարդ սերնդի կրթման գործում ունեցած ավանդի և մանկավարժության ոլորտում 45-ամյա գործունեության առթիվ դպրոցի հայկական բաժնի ղեկավար Վանիկ Արոսյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրելու նպատակով։

Միջացառմանը բացման խոսքով է հանդես եկել Ծերեթելիի հանրային դպրոցի տնօրեն Մարինա Մաճարաշվիլին։ Հակիրճ ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ կարևորելով մանկավարժի բարձր առաքելությունը երիտասարդների կրթման, դաստիարակման և որպես մարդ ու քաղաքացի ձևավորման գործում։ Մեդալի հանձնման արարողությունից հետո ողջույնի խոսք է ասել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարության Ընդհանուր կրթության վարչության պետ Լալի Քալանդաձեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական