Հասարակություն

Առողջապահական ապահովագրական փաթեթը պետք է հասանելի լինի բնակչությանը

Մեր նպատակն է, որ պետական պատվերը վերածվի ապահովագրական փաթեթի՝ ավելի լայն ծառայություններով. հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, առողջապահական պարտադիր ապահովագրության շրջանակներում գնալու են պետպատվերի ողջ շրջանակը բոլորին հասանելի դարձնելու ճանապարհով. «Մենք պետական պատվերը չենք նվազեցնելու մինչև երրորդ կարգի հաշմանդամների համար հասանելի ծառայությունների, այլ ապահովելու ենք ապահովագրական փաթեթը բոլոր շահառուների համար»։

Նա պնդել է, որ սկզբունքային որոշում ունեն՝ չեն խոստանա այնպիսի բաներ, որոնք անհասանելի են լինելու կամ մեր համակարգն ի վիճակի չի լինի սպասարկելու. «Մեզ համար կարևոր է գնալ քայլ-քայլ։ Նպատակն է, որ անհրաժեշտ առաջին փաթեթը լինի իրատեսական, հաշվարկված լինի իրատեսական գներով, և հասանելի լինի բնակչությանը»։