Հասարակություն

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: