Հասարակություն

«Համեր»-ի վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

«Համեր»-ի վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Քննչական կոմիտեն Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին  Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական