Հասարակություն

Հայտնի է Սասունիկ գյուղում 10 քաղաքացու թունավորման պատճառը

Հայտնի է Սասունիկ գյուղում 10 քաղաքացու թունավորման պատճառը

Սասունիկ գյուղից թունավորման ախտանիշներով «Աշտարակ» բկ տեղափոխված 10 քաղաքացիներն արդեն դուրս են գրվել. տեղեկությունը Radar Armenia-ին փոխանցեց Սասունիկ վարչական շրջանի ղեկավար Արման Մարգարյանը։

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք. «Ջրի տաքացուցիչը 2-3 ժամ միացված է եղել։ Տվյալ անձինք պատրաստվում էին հարսանիքի։ Հիմա ամեն ինչ նորմալ է, բուժզննում են անցել։ Նոր եմ խոսել՝ պատրաստվում են գնալ հարսանիքի, արդեն ճանապարհին են»,- վստահեցրեց Արման Մարգարյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական