Հասարակություն

Փրկարարները Աղվանի-Տաթև ավտոճանապարհից քարշակել են իրանական, վրացական բեռնատարներ․ ճանապարհը բաց է

Փրկարարները Աղվանի-Տաթև ավտոճանապարհից քարշակել են իրանական, վրացական բեռնատարներ․ ճանապարհը բաց է

Փրկարարները քարշակել են Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակված բեռնատարները։ 

 

Կցորդիչով բեռնատարներից 3-ը իրանական են եղել, ևս 3-ը՝ հայկական և 1-ը վրացական։

Երթևեկությունը երկկողմանի բաց է:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հատնում են, որ այսօր ժամը 08։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էին ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մերկասառույց է, ինչի հետևանքով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը (մկրատաձև դիրքով է)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական