Փետրվարի 10-ին կրակոցնր են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ համայնքային ոստիկանները հիվանդանոցում պարզել են վիրավորի ինքնությունը, որը Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։