ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։
«Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները, անդրադարձել եմ ոլորտի առաջնահերթություններին ու իրականացվող ծրագրերին:
Այնուհետև քննարկել ենք այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն։ Այս համատեքստում հատկապես կարևորել ենք կանաչ տնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, փոքր և միջին ձեռնարկատիրությունը, կրթությունն ու զբոսաշրջությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։