Հասարակություն

Ձեր ձևակերպումները հատվածական լուծումների մասին գնահատականներ են, ոչ թե բովանդակային մեկնաբանություն. նախարարը՝ պատգամավորին

Ձեր ձևակերպումները հատվածական լուծումների մասին գնահատականներ են, ոչ թե բովանդակային մեկնաբանություն. նախարարը՝ պատգամավորին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն արտադպրոցական կրթությանն առնչվող օրինագծի մասին ելույթում բարձրացրել է այս ոլորտում հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը։

Արձագանքելով պատգամավորի ելույթին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, թե արտադպրոցական կրթությունն ինտեգրվել է հանրակրթությանը. «Չկա ինքնաբավ արտադպրոցական կրթություն»։

Ըստ Անդրեասյանի. «Առաջարկը, որ արտադրպոցական կրթության մասով լինի առանձին հայեցակարգ, հակասում է կրթության ոլորտի միասնական քաղաքականությանը։ Ձեր ձևակերպումները հատվածական, այսրոպեական լուծումների մասին առնվազն գնահատականներ են, ոչ թե բովանդակային մեկնաբանություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական