ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ-ում ավազի արդյունահանման շուրջ 70 տոկոսն ապօրինի է. «Բացի այդ կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալներն աճում են տարեցտարի, բայց նվազել է ավազի արդյունահանումը, ինչը չի կարող լինել։ Ուստի գործ ունենք ապօրինի արդյունահանման հետ»։
Նա նշել է, որ կան բացահայտված ապօրինի հանքեր. «Ո՞նց կարող է մի ամբողջ հեկտարներ վերցնեն ու սարքեն հանք և որևէ մեկը այդ մասին չիմանա»,- հարցրեց Խաչատրյանը։