Հասարակություն

Հնդկաստանի դեսպանը Պապիկյանին վստահեցրել է՝ համագործակցությունը կշարունակի զարգանալ

Հնդկաստանի դեսպանը Պապիկյանին վստահեցրել է՝ համագործակցությունը կշարունակի զարգանալ

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական