Հասարակություն

Ոստիկանությունը՝ փաստաբաններին ծեծի ենթարկելու միջադեպի մասին

Ոստիկանությունը՝  փաստաբաններին ծեծի ենթարկելու միջադեպի մասին

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ծեծի է ենթարկվել երկու փաստաբան՝  Էմանուել Անանյանևը  Մարզպետ Ավագյանը։ Այսօր այդ միջադեպի կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մամուլի ասուլիս։

Տիգրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքը երեկ երեկոյան է տեղի ունեցել։

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն կապ հաստատեց ՆԳՆ ոստիկանության լրատվակական ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին՝ «Էրեբունու քննչական բաժնում արձանագրվել է խուլիգանության դեպք, և այնտեղ զբաղվում են այդ դեպքով»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական