Հասարակություն

ՏՏ ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել. Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, թե Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել:

«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին խոսելիս նա ասել է. «Այս տարի մենք արդյունքներ ունենք արձանագրած, որոնք, կարելի է ասել՝ ռեկորդային են: Հաշվարկի տարբեր մեթոդիկաներ կան: Դրանցից մեկով՝ մենք 60 տոկոսից ավելի աճ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծվելուց ի վեր՝ որոշ դեպքերում տասնյակ անգամներով, որոշ դեպքերում մի քանի անգամ ավելացվել են ֆինանսավորման ուղղությունները՝ թե բարձր տեխնոլոգիաների, թե ռազմաարդյունաբերության ուղղություններով: Մասնավորապես, նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք արդեն իսկ մտել են սերիական արտադրության մեջ»։